կարևոր
1015 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-25 15:07
Քաղաքական

Աննա Վարդապետյանը զբաղված է, չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով լսումներին․ հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ շատպի ԱԺ․ Վարդանյան

Աննա Վարդապետյանը զբաղված է, չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով լսումներին․ հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ շատպի ԱԺ․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։

Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։

Հո՞ հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու հարց չէ, որ Աննա Վարդապետյանը շատպի ԱԺ։

Մի խոսքով, զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթարկվողներ չկան»։