կարևոր
874 դիտում, 33 րոպե առաջ - 2025-11-26 17:27
Քաղաքական

Ալեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին, քան դահլիճից նկարներ դնել ու կամայական մեկնաբանություններ անելը․ Քրիստինե Վարդանյան

Ալեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին, քան դահլիճից նկարներ դնել ու կամայական մեկնաբանություններ անելը․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ալեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին, քան դահլիճից նկարներ դնել ու կամայական մեկնաբանություններ անելը:

7 ժամ նախատեսված լսումներին, տասնյակ փաստարկված ելույթների միակ արձագանքն էժան մանիպուլիացիան է` իբր նայեք, ոչ բոլոր մասնակիցներն են դահլիճում:

Այո լսումներին մասնակցող բոլորը չեն միշտ դահլիճում, ինչպես ԱԺ նիստերին միշտ չեն բոլոր պատգամավորները դահլիճում, ասենք բյուջեի քննարկմանը չներկայացող թիմի ղեկավարներից մեկը հենց այս հարցին պետք է անդրադառնար:

Մարդիկ ունեն տարբեր զբաղվածություններ, շատերը սահմանափակ ժամանակով են ներկա եղել նիստին, ու՞:

Այս պահին ԱԺ տարբեր սենյակներում, տարբեր խմբերով մարդիկ քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը, ինչն է խնդիրը, որն է այստեղ հարցը:

Ընդհանրապես, իսկ մարդկանց ելույթներում հնչած փաստարկների մասին դիտարկումներ կան, թե ասելու բան չունենալն այս անգամ այս ծիծաղելի տեսքով է դրսևորվում»: