Միասին կարող ենք
կարևոր
370 դիտում, 13 ժամ առաջ - 2026-03-27 15:00
Քաղաքական

«Ինքնիշխաննե՛ր», ինչի՞ց եք կաշկանդված, թե՞ չեք ասում, որ Բրյուսելում մի բան ասեք, Մոսկվայում՝ մեկ այլ բան. Քրիստինե Վարդանյան

Ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում Նիկոլ Փաշինյանը, որ սեփական ժողովրդին պատերազմով է սպառնում։ Ինչքա՞ն վատ պետք է լինի որեւէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքի նախաբանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ տարակուսեց իշխանական շրջանակների այն հայտարարությունների առումով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի կոնկրետ դեպք ունեն․ «Եթե հիբրիդային պատերազմի կոնկրետ դեպք ունեք, «ինքնիշխաններ, ինչո՞ւ եք վախենում տալ այն պետության անունը, որից գալիս է սպառնալիքը։ Իսկ միգուցե չեք ասում, որ գնաք Մոսկվա մի բան ասեք, Բրյուսելում ա՞յլ բան։ Մի վախեցեք, մի վախեցեք, այդքան սարսափելի չէ՝ ասեք՝ Ռուսաստան, Ռուսաստան, եթե այդտեղից սպառնալիք կա»։

Ներքաղաքական դիսկուրսին եւ առաջիկա ընտրություններին վերաբերվող հարցերի մասին էլ Քրիստինե Վարդանյանն ասաց՝ դիմելով իշխանությանը․ «Կողմնորոշվեք, վերջը, մենք ընտրական շեմը չե՞նք հաղթահարելո՞ւ, թե՞ «Գյումրի 2» ենք անելու»։