|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Մայր Աթոռում հրավիրվել էր Եպիսկոպոսաց ժողով։ Օրակարգում՝ Արշակ Սրբազանի հարցն էր։ Քիչ առաջ ավարտվեց ժողովը։ Մինչ այդ լրագրողները Եկեղեցու բակում զրուցել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։
«Դուք բոլոր հարցերի պատասխանները կստանաք Եպիսկոպոսաց ժողովից հետո, ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկն իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովն անիմաստ կլինի»,-ասաց Սրբազանը, ով Խաչիկ գյուղում ներկա է եղել պատարագի, որտեղ եղել է նաև Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ իր ներկայությամբ պատարագի ժամանակ զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, նա կրկնեց. «Ժողովին այդ բոլոր հարցերը կհնչեն, ես այդ հարցի պատասխանը ունեմ։ Այդ հարցը ևս ժողովի օրակարգում է։ Ես չգիտեմ՝ ինչպիսի լուծում է լինելու, ինչպիսի ձեւով է քննարկվելու։ Ես այս պահին չգիտեմ՝ ժողովն ինչպիսի որոշում կկայացնի»։
Լրագրողները բազամթիվ հարցեր ուղղեցին թեմի առաջնորդին, սակայն նա գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս, որ բոլոր հարցերի պատասխանը կլինի ժողովում։