կարևոր
430 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 11:42
Հասարակություն

Միքայել Սրբազանը զրկված է՝ պատարագին մասնակցելու, հաղորդություն ստանալու իր սահմանադրական իրավունքից․ Թագուհի Թովմասյան

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ Միքայել Սրբազանը, ով հիմա  իր պատիժը կրում է հիվանդանոցային պայմաններում, զրկված է իր սահմանադրական իրավունքից, չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը, չի կարողանում մասնակցել պատարագների, ստանալ հաղորդություն։

«Իհարկե, գրավոր դիմել եմ նախարարություն, պարզաբանել են, թե ովքեր կարող են տեսակցել Սրբազանին, բայց դա չի նշանակում  խնդրի լուծում։ Փաստացի՝ բուժհաստատությունում կա հոգևոր տեսուչ, նրան հնարավորություն չի տրվում  պատարագ մատուցել, այդպես՝ Սրբազանը  հաղորդություն ստանալու իրավունքից զրկված է։ Մարդու կրոնական ազատությունը, որը հիմնարար իրավունք է, ոտնահարելն անթույլատրելի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասաց, որ հարցին մանրամասն ծանոթ չէ, չի կարող բովանդակային պատասխան տալ կոնկրետ գործով։