|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Խաչիկ գյուղում տեղի ունեցած Պատարագի հայտնի դրավագին, որտեղ, համենայն դեպս, ըստ համացանցում տարածված տեսանյութերի, երևում է, թե ինպես է Պատարագիչը միտումնավոր «զեղչում» Վեհափառ Հայրապետի անունը:
Տեր Փառենը տեղադրել է մի լուսանկար՝ կից գրառմամբ.
«Սա 1880 թվականին Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ժամանակ տպագրված Խորհրդատետրից է։ Այս Խորհրդատետրը տպագրվել է Հայոց Աշխարհի տարբեր տեղերից բերված տպագիր և ձեռագիր 40 օրինակների՝ իրար հետ համեմատելոց հետո, որի ընթացքում հաշվի են առնվել նույնիսկ ամենափոքր մանրուքները։
Հետևաբար, Պատարագի այս մասը կամայականորեն զեղչել, մեղմ ասած, չի կարելի։ Զեղչում են կա՛մ տգիտաբար, կա՛մ նենգ դիտավորությամբ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդ Վեհափառն է, և պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը։ Տղամա՛րդ եղեք, ափսո՛ս եք, ձեզ մի՛ վնասեք»: