|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։ Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցուվերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև արհեստանոցների, կոնֆերանս դահլիճների և ցուցասրահի կառուցում:
Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 60 մլն լիրա, որը համարժեք է մոտ 1.4 մլն դոլարի։ Ֆինանսավորումը կատարվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։
Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն նշել է, որ հայկական այդ եկեղեցու վերանորոգումը զգալի ներդրում կունենա քաղաքի մշակութային բազմազանության գործում։