|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրացական itv.ge լրատվական գործակալությունը ներկայացրել է այն քաղբանտարկյալների ցուցակները, որոնք համաներում են ստացել և պետք է լքեն բանտերը:
Համաներում արժանացած քաղբանտարկյալների ցուցակում ջավախահայ Վահագն Չախալյանի անունը տեղ չի գտել, սակայն լուրեր էին շրջանառվում, որ նա ևս ազատ կարձակվի: Ցուցակում տեղ է գտել ընդամենը երկու հայի անուն`Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
«Համաներման մասին» օրենքով Վրաստանում արդեն ազատ է արձակվել մոտ 190 քաղբանտարկյալ, որոնց մեծ մասը ազատազրկման էր դատապարտվել 2005-2011թթ. ընդդիմության հանրահավաքներին ակտիվորեն մասնակցելու համար: Newsgeorgia կայքի հաղորդմամբ` մոտ ժամանակներս վրացական բանտերում պատիժը կրող ավելի քան 3000 բանտարկյալների պատժաչափը կկրճատվի: