|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Ջավախք կատարած իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաքում հանդիպել է ջավախահայ հասարակական գործիչ, ներկայումս անազատության մեջ գտնվող Վահագն Չախալյանի ծնողների հետ:
Վեհափառը նրանց տեղեկացրել է, որ ծանոթ է խնդրի էությանը եւ Վրաց պատրիարքի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Չախալյանին ազատ արձակելու հարցը:
Վ. Չախալյանն արդեն երեք տարի է` կեղծ մեղադրանքների հիման վրա գտնվում է բանտում: Վրաստան ուղեւորվելուց առաջ Գարեգին Երկրորդը 1200 ջավախահայերի ստորագրությամբ նամակ էր ստացել, որոնք խնդրում էին կաթողիկոսի միջնորդությունն այդ հարցում: