|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
2011 թ. փետրվարի 23-ին հայ բլոգերները հրապարակել են հանրագիր, որով միջազգային կառույցներին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել` ուղղված ջավախահայության նկատմամբ «վրաց իշխանությունների խտրական քաղաքականության կասեցմանը եւ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը»:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, իր իսկ հայտարարության համաձայն, ողջունում է հայկական բլոգոսֆերայի այս նախաձեռնությունը եւ հայտարարում հանրագրին միանալու մասին:
«Կոչ ենք անում ջավախահայության խնդիրներով մտահոգ բոլոր կազմակերպություններին եւ անհատներին միանալ ստորագրահավաքին»,- նշված է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարությունում: