կարևոր
379 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-25 23:07
Հասարակություն

Մեղրիի մարզադաշտը տևական ժամանակ է քարուքանդ վիճակում է

Մեղրիի մարզադաշտը տևական ժամանակ է քարուքանդ վիճակում է

Մեղրեցի Ալեն Ստեփանյանը ֆուտբոլ խաղալ շատ է սիրում:  8 տարեկանից հաճախում է պարապմունքների,  ցանկությունն էլ հարազատ քաղաքում մրցաշարեր կազմակերպելն է:

Մեղրիի մարզադաշտը տևական ժամանակ է քարուքանդ վիճակում է: Թեև վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, բայց որոշ ժամանակ անց այն անորոշ ժամանակով  դադարեցվել է:  Մեղիի բնակիչ Սևակ Ադամյանի խոսքով պատճառը տարածքի տակ գտնվող շամբն է, սակայն  գտնում է, որ հարցը հեշտ լուծման տարբերակ ունի:

Մեղրի Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն էլ վստահեցնում է, շուտով կշարունակվեն աշխատանքները: Վերջինիս խոսքով աշխատանքները  սխալ նախագծային աշխատանքների պատճառով է ընդատվել, որը վերացնելու դեպքում աշխատանքները կվերսկսվեն:

Մանրամասն՝ տեսանյութում: