կարևոր
1168 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 00:50
Հասարակություն

Ինչ ազգային ինստիտուտի ձեռք են տվել քարուքանդ են արել, բայց եկեղեցին այդ շարքը դադարեցնելու է․ Մամիջանյան

Ինչ ազգային ինստիտուտի ձեռք են տվել քարուքանդ են արել, բայց եկեղեցին այդ շարքը դադարեցնելու է․ Մամիջանյան

«Մեր եկեղեցին շատերն են փորձել զավթել, ոչ մեկին չի հաջողվել, հաստատ Փաշինյանին ևս չի հաջողվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը վախենում է Եկեղեցու ազդեցության կշռից և հնարավոր է որևէ երկրի պատվեր է կատարում։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունները քաղաքացիական բախումներ կարող են հրահրել․ Մամիջանյանը պատասխանեց․ «Դա իրենց երազածն է։ Մի քանի անգամ այս ընթացքում իշխանություններն են եղել քաղաքացիական բախումների հրահրողները․․․ Դա իրենց համար նոր գործիքակազմ չէ։ Բայց չի կարող Եկեղեցու հետ կապված որևէ գործընթաց այդպիսի ելք ունենալ»։

Նշենք, որ  բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաներ, փորձագետներ եկել են օդանավակայան՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու ԱՄԷ-ից Հայաստան վերադարձող Վեհափառ Հայրապետին։