կարևոր
895 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 15:48
Հասարակություն

Ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին. Աշոտյան

Ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Երեկ մի քանի պարբերությամբ ապացուցել էի, որ Նիկոլի կողմից դելիմիտացիայի անվան տակ նպատակայնորեն իրականացվում է «անկլավների» եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձմնան ծրագիր։

Եւ ահա այսօր ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին։

Երեւի թեման չափից ավելի ցավոտ էր եւ լուրջ, որ վստահվեր քպական սիվիկ-միվիկներին, ուստի գործի է դրվել Փաշինյանին գուրգուրող ադրբեջանական մեդիառեսուրսը։

Պատասխանի բովանդակությանը չեմ անդրադառնում. Զեյնաբի պատկերով սկուտեղներն ավելի հիմնավոր հակափաստրկներ կփորձեին բերել, քան Ալիեւին եւ Նիկոլին միաժամանակ երկրպագող սույն գրչակը։

Իսկ հակադարձման որակը հասկանալու համար լիովին բավարար է տեսնել նրանց կողմից ֆոտոշոփված իմ լուսանկարը։

Ինչպես ասում են. No comment…»։