կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 12:32
Հասարակություն

Անտարկտիդայում հայտնաբերվել է Երկրի վրա ամենահին սառույցը՝ 6 միլիոն տարեկան

Անտարկտիդայում հայտնաբերվել է Երկրի վրա ամենահին սառույցը՝ 6 միլիոն տարեկան

Անտարկտիդայում հայտնաբերվել է Երկրի վրա ամենահին սառույցը՝ 6 միլիոն տարեկան։ Հայտնագործությունը կատարվել է Ալան Հիլզ շրջանում, որտեղ եզակի երկրաբանությունը և ծայրահեղ ուժեղ քամիները թույլ են տալիս, որ հնագույն սառցաշերտերը բարձրանան մակերևույթին ավելի մոտ, գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Նմուշներում պահպանվել են միկրոսկոպիկ օդային պղպջակներ՝ «ժամանակի պարկուճներ», որոնք գրանցում են հեռավոր տաք Երկրի մթնոլորտի վիճակը, երբ ծովի մակարդակը զգալիորեն բարձր էր, քան այսօր։ Գիտնականների մի խումբ այժմ պատրաստվում է 2026-2031 թվականներին հորատումների նոր շարքի՝ մթնոլորտի ավելի հին «լուսանկարներ» ստանալու և Երկրի բնական կլիմայական փոփոխությունների պատմությունը ճշգրտելու համար»։