կարևոր
502 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-15 18:49
Աշխարհ

Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավը

Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավը

Թուրքիայում աշխատող հնագետները հայտնաբերել են մոտ 4,700 տարվա վաղեմությամբ նավի մնացորդներ։ Ըստ նրանց, դրանք կարող են լինել աշխարհում երբևէ հայտնաբերված ամենահին խորտակված նավի մնացորդները։ 

BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի նախարարությունը։

Թուրքիայի հարավային ափերի մոտ՝ Քեքովա կղզու հարևանությամբ մոտ 30 մետր խորության վրա գտնվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք հնագույն պահեստավորման անոթներ, որոնք ավելի հայտնի են որպես ամֆորաներ։

Ամֆորաները համարվում են 4,400-4,700 տարվա վաղեմությամբ և նոր տեղեկություններ են տալիս ծովագնացության պատմության, նավաստիների առօրյա կյանքի և այդ ժամանակաշրջանի առևտրային կապերի մասին։