Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երեկ Թուրքիայի Բոդրում քաղաքում սիրիացի փախստականներին տեղափոխող նավ էր խորտակվել: Մահացել էր 12 մարդ, որոնց թվում` 3 և 4-ամյա Այլան և Գալիփ եղբայրները: Ըստ Hurriyet-ի՝ փոքրիկների դիերը հայտնաբերվել են ծովի ափին:
Հայտնի է դարձել, որ փախստականները Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքից են և փախուստի ճանապարհն են բռնել ԻՇԻՊ-ի զինված հարձակումներից խուսափելու նպատակով:
Կայքը նշում է, որ նավի խորտակման հետևանքով մահացածների թվում են 9 ամսական Հասալ Զեքերիան, 1,5 տարեկան երկվորյակներ Զեյնեփ և Աբդուլլահ Ջեֆերները, 11-ամյա Հայդար Հաբիբն ու նրա 7-ամյա եղբայր Ահմեդ Հաբիբը, 11-ամյա Թահարա Ջումբուրին: