Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայտնի է դարձել նաեւ, որ ադրբեջանցի ուժայինները Բաքվում ձերբակալել են ռուսական Ruptly վիդեո գործակալության աշխատակցուհուն: Այս մասին, վկայակոչելով գործակալությունը, հայտնել է RT հեռուստաալիքը։ Կինը ձերբակալվել է, երբ նկարահանում էր «Սպուտնիկ ադրբեջան» գործակալութայն գրասենյակում կատարված խուզարկությունները: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է՝ Sputnik ադրբեջան գործակալւթյան շուրջ ստեղծված իրավիճակը կարծես կանխամտածված քայլ է, որն ուղղված է Բաքվի եւ Մոսկվայի միջպետական հարաբերությունների վատթարացմանը: Այնպես որ, Բաքվի սադրիչ ոչ բարեկամական գործողությունների թափանիվը Ռուսաստանի հասցեին շարունակում է սրընթաց «ռասկրուտկա» լինել։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ, հայտնում է գերատեսչությունը:
Այս ամբողջ հակառուսական վակխանալիան Ադրբեջանում, որին մենք համարում էինք Ռուսաստանի բարեկամ երկիր, սկսվեց այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում ՕՄՕՆ-ի եւ հատուկ նշանակության ջոկատայինների մասնակցությամբ իրականացվեց Ադրբեջանից գաղթած էթնիկ խմբավորման անդամների ձերբակալման գործողություն, որոնք կասկածվում էին սպանությունների մեջ: Եկատերինբուրգի Լենինյան դատարանի որոշմամբ գործողության արդյոնքում վեց մարդ է ձերբակալվել: Մնացածի կալանքի ժամկետը երկարցվել է մինչեւ խափանման միջոցի ընտրությունը։ Մեղադրանքները լուրջ են.դրանց վերաբերյալ կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։
Ձերբակալվել են Մազահիր, Ակիֆ եւ Այազ Սաֆարովները՝ «Կասպի» սրճարանի տնօրեններն ու համասեփականատերերը, որոնք կասկածվում են հանցագործություններին մասնակցելու մեջ: Գործում էին նաեւ Զիեդդին Հուսեյն Սաֆարովները, որոնք համարվում էին հաստատության հիմնադիրները.երկուսն էլ մահացել են ռեյդերի ընթացքում, ըստ պաշտոնական վարկածի՝ սրտի կաթվածից։ Քամալ Սաֆարովը հոսպիտալացվել է, իսկ Վուգար եւ Մահոմեդ Սաֆարովները ձերբակալվելուց հետո ազատ են արձակվել: Այս ընտանիքի անդամները, ըստ հետաքննության եւ լրատվամիջոցների, Եկատերինբուրգում ունեն զարգացած ռեստորանային եւ առեւտրային բիզնես՝ ներառյալ «Դալիդա», «Նիգմա» ընկերությունները եւ մի քանի «Աղդամ» ընկերություններ: Մի խոսքով, խոսքը զուտ քրեական պատմության մասին է, որին Բաքվում միտումնավոր փորձում են քաղաքական ենթատեքստ հաղորդել՝ կեղծ մեղադրելով Ռուսաստանին՝ Ռուսաստանում ադրբեջանցիների իբր անօրինական եւ դաժան հետապնդման մեջ։ Թեեւ ենթականերն ադրբեջանից են, սակայն նրանք վաղուց ստացել են ՌԴ անձնագրեր, հետեւաբար, Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք ձերբակալվել են նրա տարածքում ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին ակտիվորեն միացել են Բաքվի առաջատար լրատվամիջոցները։ Ահա, օրինակ, ինչ հրեշավոր բաներ է գրել հունիսի 30-ին Ռուսաստանի եւ նրա ղեկավարության մասին առաջատար քարոզչական խոսափողը Haqqin.az –ը․ «օրերս Ռոսգվարդիան եւ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում շուրջկալ են անցկացրել ադրբեջանցիների վրա։ Խտրական արշավի մասշտաբներն օրեցօր ընդլայնվում են։ Վորոնեժում ադրբեջանցիների վրա հարձակման լուր հասավ։ Դաժանություն, խոշտանգում, մահացու ծեծ. ըստ որոշ տվյալների՝ սպանվել է երկու, մյուս տվյալներով՝ հինգ մարդ։ Բռնության ալիքը, որից բխում է պետական ռասիզմի փտածությունը, բուռն եւ արդարացի արձագանք է առաջացրել Ադրբեջանում եւ նրա սահմաններից դուրս»:
«Բայց ժամանակն է, – պաթոսով հայտարարում է պարբերականը, – իրերն իրենց անուններով կոչել.խոսքը ոչ ձախողման, ոչ սխալի, ոչ «թեքման» մասին է։ Սա ցուցադրական ակցիա է։ Ցուցադրական ծեծ. Կազմակերպված եւ լիազորված համակարգի կողմից: Եկատերինբուրգում, ինչպես Բուչայում, Մարիուպոլում կամ Խերսոնում, տրամաբանությունը նույնն է.մենք իշխանություն ենք, մենք անպատիժ ենք... այսօր «հարմար օտարն» ադրբեջանցին է։ Վաղը Տաջիկստանն է: Վաղը չէ մյուս օրը՝ բուրյաթ, կալմիկ, յակուտ: Վախով ու այլատյացությամբ սնվող պետական մեքենան ապրում է մի պարզ սկզբունքով՝ ծեծիր թույլին, որ ուրիշները չմոռանան, թե որտեղ է իրենց տեղը ... Եկատերինբուրգի հաշվեհարդարը նույն պատերազմի շարունակությունն է, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում՝ հրթիռներով դեպի տներ, տանկերով դեպի քաղաքներ, տեղահանություններով՝ այլախոհությամբ»։
«Իսկ իրական հանցագործնե՞րը։ Ո՞ւմ ձեռքերը արյան մեջ են, - դատախազական զայրույթով հարցնում է Haqqin.az. - ավաղ, նրանք նկուղներում չեն թաքնվում: Նրանք դահլիճում են ' լուսարձակների լույսի ներքո: Կառավարական օթյակներում: Մանդատներով, շքանշաններով, «անձնական հեղինակությամբ»։ Եվ ցինիկ ժպիտով, որը վաղուց փոխարինել է նրանց խիղճը», – լկտիաբար վիրավորում է Ռուսաստանի ղեկավարությանը իր երկրում հայտնի Բաքվի պարբերականը։ «Եկատերինբուրգ քաղաքում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության անօրինական գործողությունների հետեւանքով մեր հայրենակիցների զոհվելը, ծանր խեղումները եւ ձերբակալությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ նման ագրեսիվ պահվածքն ու անմարդկային վերաբերմունքն անընդունելի են»: Այս մասին АЗЕРТАДЖ պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիդ Նամազովը։
Այս թշնամական հակառուսական արշավին միացել են նաեւ մերձկասպյան երկրից ՌԴ քաղաքացիություն ունեցող օլիգարխները։ Հանցագործներին դատապարտելու եւ ռուս իրավապահներին օգնելու փոխարեն՝ նրանք լկտիաբար վերջնագիր են ներկայացնում ՆԳՆ-ին։ Այսպես իրենց շրջապատում «հեղինակություն» համարվող, ծագումով ադրբեջանից Իլհամ Ռահիմովը, ով Ռուսաստանում միլիարդատեր է դարձել, բայց ներկայումս բնակվում է Թուրքիայում, հանդես է եկել ուժայինների գործողոթյունների խիստ քննադատությամբ։ Ավելին, նրա հայտարարությունները ադրբեջանական մամուլում հնչել են որպես վերջնագիր։ Նա տեղի ունեցածն անվանել է «բռնություն Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիների նկատմամբ» եւ վերջնագրով պահանջել անհապաղ պարզել արշավանքին մասնակցած իրավապահ մարմինների աշխատակիցների ինքնությունը՝ հետագայում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելով:
Միլիարդատերը հայտարարել է՝ միջադեպի հենց սկզբից կապի մեջ է մեկ այլ խոշոչ գործիչ՝ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու հետ: Քննարկվում են հետագա քայլերը, այդ թվում՝ իրավապաշտպանության մակարդակով։
«Ես օգտագործում եմ իմ բոլոր հնարավորություններն ու հեղինակությունը, որպեսզի հասնեմ օբյեկտիվ քննության։ Իմ ղեկավարած կազմակերպությունը՝ Սեւծովյան եւ Կասպյան տարածաշրջանների երկրների իրավաբանների ասոցիացիան, հետամուտ կլինի արդարությանը բոլոր հասանելի մեթոդներով», - հայտարարել է Ռահիմովը պարբերականին տված հարցազրույցում News24.az. այլ կերպ ասած, պարոն Ռահիմովը բացահայտ խոստովանել է, որ իր ցեղակիցների հետ մտադիր է դիմադրություն ցույց տալ ռուս իրավապահների աշխատանքին։
Հայտնի է՝ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը, տարբեր տվյալներով, 475 հազարից (ըստ վերջին մարդահամարի) մինչեւ երկու միլիոն մարդ է կազմում։ Այս սփյուռքը չափազանց կարեւոր է Կովկասի հարեւանների եւ տնտեսության համար.Դրա համար բավական է նայել ցանկացած շուկա։ Սակայն այժմ Բաքուն իր գործողություններով, ըստ էության, խզում է Ռուսաստանի հետ բազմամյա եւ գերազանց հաստատված կապերը։ Ո՞ւմ շահերից է դա արվում։
Իրազեկ մեկնաբանները կարծում են՝ Ադրբեջանում ռուսատյաց հիստերիայի կուլիսներում կանգնած է Լոնդոնը։ «Պոլիտջոյստիկ» տելեգրամյան ալիքի հեղինակ Մարատ Բաշիրովի կարծիքով՝ Ադրբեջան – Ռուսաստան հակամարտությունը սկսել են հրահրել բրիտանացիները, քանի որ «նրանք պարտվել են Ռուսաստանին եւ Չինաստանին իրանական քեյսում»:«ԱՄՆ-ն դուրս եկավ պլյուսներով, չնայած ի սկզբանե մտածում էր նրանց երկարատեւ մասնակցության մասին, սիկ Թրամփը բախվեց (այո, կորցրեց հեղինակությունը) եւ անմիջապես ցատկեց: Դասական բիզնես մոտեցում. մտավ գործի մեջ, հանեց սերուցքը եւ դուրս եկավ՝ հետեւանքները թողնելով Բրիտանիային եւ Իսրայելին», – նշել է քղաքագետը՝ հիշեցնելով, որ բրիտանացիները համակարգված կերպով փորձում են հրկիզել Ռուսաստանի հարաբերությունները նախկին ԽՍՀՄ երկրների հետ՝ սկզբում Հայաստան, հիմա Ադրբեջան։Մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների կայունության իրական ստուգում։ Նպատակը հենց սա է՝ փորձել Ռուսաստանում հակամարտություններ կազմակերպել մարդկանց միջեւ, այլ ոչ թե կառավարությունների միջեւ վեճերի համար։ Մեզ այդքան հեշտ չես ուղեկցի, ամեն ինչ հասկանում ենք եւ տարբերում, թե որտեղ է կրիմինալը, իսկ որտեղ՝ բարի հարեւանը», - հավելել է Բաշիրովը։
Բաքվի հատուկ հարաբերությունները Լոնդոնի հետ սկսել են ձեւավորվել արդեն վաղուց։ Շրջադարձային էր Ադրբեջանի նախագահի 2016 թ-ի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա, որը կառավարամետ պորտալ Haqqin.az անվանել է «հաղթական»՝ նշելով, որ «ադբեջանը թեւակոխում է Արեւմուտքի հետ նոր՝ սերտ, փոխշահավետ, ռազմավարական հարաբերությունների շրջան»։ «Այս բոլոր տարիներին, – նշել է պորտալը, – Ադրբեջանը ցույց է տվել՝ ինքը Մեծ Բրիտանիայի կարեւոր, հուսալի գործընկերն է։ Եվ իլհամ ալիեւը, որը համազգային առաջնորդ հեյդարի քաղաքականության շարունակողն է, մշտապես հատուկ ընդգծել է ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների կարեւորությունը։ Նրա ներկայիս այցը Լոնդոն 1994 թ-ի փետրվարին հաստատված ավանդույթի հավատարմության եւ հաջողության ապացույցն է»։
Հայտնի է՝ 1994 թ-ի փետրվարին հեյդարի Լոնդոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել «դրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրի», «կրկնակի հարկումը վերացնելու մասին պայմանագրի», «էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին հուշագրի», «օդային փոխադրումների ոլորտում համագործակցության մասին պայմանագրի», «ներդրումների պաշտպանության եւ խթանման մասին պայմանագրի» ստորագրման արարողությունը: Այս բոլոր տարիներին Ադրբեջանը ցույց է տվել՝ ինքը Մեծ Բրիտանիայի կարեւոր, հուսալի գործընկերն է։
Սակայն Լոնդոնում աչք դրեցին Ադրբեջանի վրա ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, երբ այդ Խորհրդային Հանրապետությունը դարձավ անկախ պետություն։ 2014-ին բրիտանական Channel 4 հեռուստաալիքը ցուցադրեց Գրեգ Պալաստի բացահայտող վավերագրական ֆիլմը, որում ասվում էր՝ 1993 թ-ի ամռանը Ադրբեջանում տեղի ունեցած պետական հեղաշրջման հետեւում կանգնած են ԿՀՎ-ն, բրիտանական ՄԻ-6 հատուկ ծառայությունը եւ բրիտանական նավթային հսկա British Petroleum-ը:
«BP-ի նախկին փոխնախագահ Լեսլի Աբրահամսը, ում հետ ես ծանոթացել եմ իմ հետաքննության ընթացքում, ինձ համար անսպասելի պատմեց, թե ինչպես ԿՀՎ-ն, Mi6-ը եւ BP կոնսորցիումը անցյալ դարի վերջին տապալեցին առաջին համաժողովրդական ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին»: Նա նաեւ հպարտությամբ պատմել է, որ լինելով խոշորագույն նավթային ընկերության ղեկավարներից մեկը, միաժամանակ աշխատել է բրիտանական ՄԻ-6 հատուկ ծառայության համար, եւ ինձ ցույց է տվել մի լուսանկար, թե ինչպես է ինքնաձիգը ձեռքին կանգնած Բաքվում BP գրասենյակի առջեւ», - իր ֆիլմում պատմել է Գրեգ Պալաստը։
Այնուհետեւ լրագրողը պատմում է, թե ինչպես ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո բրիտանկան կոնսորցիումը շտապում է սովետների երկրի խոշորագույն նավթային կենտրոն՝ Բաքու՝ իր համար ամենամեծ հանքավայրերը գրավելու համար։ Այն բանից հետո, երբ երկիրն ընտրեց իր նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, Բաքու բանակցությունների է մեկնում BP-ի այն ժամանակվա նախագահ լորդ Բրաունը։ Լորդ Բրաունի հետ Բաքու ք ժամանում նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ լեգենդար երկաթյա լեդի Մարգարեթ Թետչերը: Բաքվում հյուրերի համար կազմակերպված պաշտոնական ճաշի ժամանակ լորդ Բրաունը Լեսլի Աբրահամին ցույց է տվել քեյսը՝ ասելով, որ այնտեղ են գտնվում 30 միլիոն դոլարի փաստաթղթեր եւ չեկ: Հետագայում գործը նրանց հանձնվեց Էլչիբեյին։ Բայց շուտով բրիտանացիները հասկացան՝ Էլչիբեյը չի համապատասխանում իրենց պահանջներին, որպեսզի նրանք կարողան անպատիժ վերահսկողություն հաստատել կասպիական նավթի վրա: Եվ գործին միջամտում են ԿՀՎ-ն, մի-6-ը եւ BP կոնսորցիումը։ Գրեգ Պալասը պնդում էր՝ հենց այդ ուժերն էին 1993ին նախապատրաստել եւ կազմակերպել ապստամբությունը, որը հանգեցրեց Էլչիբեյի տապալմանը: Լրագրողի խոսքով՝ Էլչիբեյի տապալումից անմիջապես հետո իշխանութայն եկած Հեյդար Ալիեւը չորս ամիս անց պայմանագիր է կնքել BP-ի հետ Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայրի շահագործման վերաբերյալ: Մի-6-ի գործակալ Աբրահամսը պատմել է, որ լորդ Բրաունն իրեն հանձնարարել է իր ինքնաթիռով Լոնդոն բերել ադրբեջանցի պաշտոնյաների:
Փաստորեն, Ադրբեջանում գումար բաժանելով, նշվում էր ֆիլմում, Աբրահամսը ոչ մի օրենք չի խախտել: Այդ ժամանակ բրիտանական օրենսդրությունը չէր արգելում դրամական ընծաների հանձնումը երկրից դուրս։ Դրա համար էլ ՄԻ-6-ի սպաները հպարտությամբ պատմում են, թե ինչպես են Ադրբեջանում կաշառել բազմաթիվ անձանց եւ խոստովանում, որ տապալել են Ադրբեջանի նախագահին՝ օֆշորային համաձայնությունների համար ճանապարհ բացելու համար։ Այսպիսով, բրիտանացիներն արդեն վաղուց կուլիսներից ղեկավարում են Ադրբեջանում քաղաքական կյանքը եւ նույնիսկ տապալել իրենց համար անցանկալի քաղաքական գործիչներին։ Այնպես որ, կասկած չկա, որ Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունները խաթարելու ներկայիս արշավը ներշնչված է հենց Լոնդոնից։
Ոչ անհիմն կերպով «Պոլիտնավիգատոր» տելեգրամյան ալիքը ենթադրում է․»իլհամն այժմ չէր համարձակվի բաց առճակատման գնալ, եթե հրահանգներ չստանար Անկարայից եւ աջակցություն չստանար Լոնդոնից։ Կարելի է ասել, որ Ադրբեջանը թուրքական եւ Բրիտանական շրջանակների կողմից օգտագործվում է` հարավում լարվածության աղեղ ստեղծելու համար՝ նպատակ ունենալով փրկել Ուկրաինան եւ վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին Անդրկովկասից եւ Միջին Ասիայից։
Այդ մասին են խոսում նաեւ վերջին իրադարձությունները Հայաստանում, որը դառնում է Թուրքիայի եւ Արեւմուտքի պրոտեկտորատը, իսկ ՆԱՏՕ-ն անարգել միջանցք է ստանում դեպի Կասպից ծով եւ դեպի կենտրոնասիական տարածաշրջան։ Փաստորեն, ականատես ենք լինում նոր ճակատի ձեւավորմանը՝ Մոսկվայի ռազմական ուժերն ու ռեսուրսները ձգելու եւ նրա հարավային սահմանների պարագծի երկայնքով թշնամական պետությունների շղթա ստեղծելու համար՝ այն շրջապատման օղակի մեջ սեղմելով։ Ադրբեջանի աջակցությամբ շուտով կարող է փակվել Հյուսիս – Հարավ տրանսպորտային երթուղին, ինչն առնվազն հետ կմղի նախկինում հայտարարված ծրագրերի իրականացումը, իսկ Ղազախստանն ու Միջին Ասիան թյուրքական պետությունների կազմակերպության ռազմաքաղաքական բլոկի շրջանակներում կարող են փակել նաեւ իրենց տարածքը Հարավարեւելյան Ասիայի հետ հաղորդակցվելու համար: Միաժամանակ կփակվի նաեւ կապն Իրանի հետ, ինչը հեշտացնում է Իսրայելի եւ ԱՄՆ-ի խնդիրները Մերձավոր Արեւելքում։
Առայժմ պաշտոնական Մոսկվան Բաքվի սադրանքների նկատմամբ զուսպ դիրքորոշում ունի։ Կրեմլում ափսոսում են Ադրբեջանում Ռուսաստանին վերաբերող որոշումների համար՝ Եկատերինբուրգում ձերբակալություններից հետո, հունիսի 30-ին հայտարարել ՝է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Կարեւոր է, թերեւս, շարունակել աշխատանքը՝ պարզաբանելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար։ Կարծում ենք, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կապված է իրավապահ մարմինների աշխատանքի հետ, եւ դա չի կարող եւ չպետք է նման արձագանքի առիթ հանդիսանա»:
Վլադիմիր Մալիշեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի