կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 17:37
Աշխարհ

Թրամփն ԱՄՆ բանակի նախարարին նշանակել է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ

Թրամփն ԱՄՆ բանակի նախարարին նշանակել է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլին նշանակել է Ուկրաինայի հարցով նոր հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Guardian-ը։

Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Թրամփը Դրիսկոլին ուղարկել է Ուկրաինա, որպեսզի վերջինս Կիևին ներկայացնի ԱՄՆ-ի կողմից մշակվող կարգավորման ծրագիրը:

«Թրամփն իր նոր «հատուկ ներկայացուցիչ» է նշանակել Դրիսկոլին՝ Վենսի ընկերոջը և նախկին համադասարանցուն», - գրում է պարբերականը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով չորս աղբյուրների, հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ծրագրում է 2026-ի հունվարին լքել Թրամփի վարչակազմը: