|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք միջնորդներից մեկն էր, նշանակվել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Նրա ուշադրության կենտրոնում կլինի վերոնշյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման»,- մանրամասնել է Զախարովան։
Նա նաև հույս է հայտնել, որ «դաշնակիցներն ու գործընկերները Բաքվում և Երևանում» կաջակցեն Խովաևի ջանքերին։ «Մենք բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ փետրվարի 24-ին ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են բոլոր շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ «Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադար բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը՝ որպես համանախագահներ»,- նշել է Զախարովան։