կարևոր
484 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 10:55
Քաղաքական

Գերատեսչությունները մարզահամերգային համալիրում կներկայացնեն 2026 թվականի նախընտրական ծրագրի իրենց առաջարկները. «Ժողովուրդ»

Գերատեսչությունները մարզահամերգային համալիրում կներկայացնեն 2026 թվականի նախընտրական ծրագրի իրենց առաջարկները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո՝ իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։

Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի վերաբերյալ «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։ Նշել էինք, որ ծրագրի հավաք-քննարկումը լինելու է նոյեմբերի 22-ին: Եվ, ահա, այսօր Մարզահամերգային համալիրում նախատեսվում է մեծ ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու իրենց մտքի թռիչքը, եւ թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:

Նշենք նաեւ, որ նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտապի պետ կարգեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։