|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ապրիլի 3-ին՝ ժամը 11.00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին: