|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարզահամերգային համալիրի աշխատակիցները երեկ՝ սեպտեմբերի 15-ին, համերգից առաջ մոտեցել են Yerkir.am-ի խմբագրության աշխատակիցներին, որոնք ընտանիքներով գնացել էին իրենց սիրելի երգչի համերգը վայելելու, ու առաջարկել ազատել նստատեղերը՝ պատճառաբանելով, որ այդտեղ պաշտոնյաներ պետք է նստեն:
Լրագրողները, բնականաբար, հրաժարվել են տեղափոխվել՝ ցույց տալով իրենց տոմսերը, որոնց վրա հենց այդ տեղերն էին նշված: Որոշ ժամանակ պնդելուց հետո համալիրի աշխատակիցները հեռացել են ձեռնունայն:
Քիչ անց դահլիճի այդ հատված են եկել «թավշյա» վերնախավի որոշ ներկայացուցիչներ ու տեղավորվել նստատեղերը չլքած՝ Yerkir.am-ի անձնակազմից մի շարք վերև և նրանց շարքի շարունակությամբ:
Ժողովրդի իշխանությունը, փաստորեն, ժողովրդի լեզվով ասած՝ «ոտքին տեղ է արել», հիմա էլ մարմնի այլ հատվածներին է տեղ անում: Ուզում ենք հիշեցնել դասականի՝ «Սթափվե՛ք, գժո՛ւկներ» կոչը չլսելու հետևանքները, որպեսզի որոշ էլիտարներ հետ դառնան ժողովրդի գլխին նստելու սխալ ճանապարհից: