կարևոր
997 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 15:19
Քաղաքական

Ինչու է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին եւ ինչ կապ ունի դա մեզ հետ. Ստեփան Դանիելյան

Ինչու է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին եւ ինչ կապ ունի դա մեզ հետ. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ինչու է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին եւ ինչ կապ ունի դա մեզ հետ։

Կենտրոնանանք պատճառներից ամենակարևորի վրա։

Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, որի ժամանակ որոշվում է ետպատերազմյան նոր Ստատուս Քվոն։ Հատկապես կարեւոր է, թե որ կողմերն են հաղթող, և որոնք` պարտված։

Հաղթող կողմերը միմյանց հետ ֆիքսում նոր իրավիճակն, ըստ իրենց շահերի։

Ուկրաինական պատերազմի կանգնեցման պայմանների համար բանակցում են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, եվրոպացիներին ուղղակի տեղյակ պահելով արդյունքների մասին։ Այդպես վարվում են պարտված կողմի հետ։

Արդյունքում Ուկրաինայի հետ միասին պարտված կողմ են դառնում Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան` նրանք ոչ թե սեղանի կողքն են, այլ սեղանի վրա, որպես ուտեստ։ Մոտավորապես այն վիճակում են, ինչպիսին մենք 2020 թվականից սկսած։

Առաջին անգամ եվրոպական պատերազմի արդյունքները որոշելու ժամանակ եվրոպական կողմ չկա բանակցությունների սեղանի մոտ։

Եվրոպացիները դիմադրում են, չեն ցանկանում համարվել պարտված, բայց քաղաքարտեր չունեն ձեռքներին։

Ինչ կապ ունի դա մեզ հետ։ Դա նշանակում է, Հարավային Կովկասում, եւ ոչ միայն այստեղ, եւս ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են որոշում կայացնելու»: