կարևոր
1393 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 10:29
Հասարակություն

Ճամբարակի հրդեհը հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել․ նոր մանրամասներ

Ճամբարակի հրդեհը հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել․ նոր մանրամասներ

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․

«Հենց նոր խոսեցի Ճամբարակի համայնքապետի տեղակալի հետ, հրդեհը շատ մասշտաբային է ու ոչ թե երեկ էր սկիզբ առել, ինչպես ՆԳՆ է հաղորդում, այլ մի քանի օր է ու տարածումն սկսել էր սահմանային գոտուց` հենց հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել ու կրակն արդեն հասցրել է խժռել ահագին արոտավայրեր, հասել էր մեր անտառային տարածքի փեշեր ծխահարել

Տեղ-տեղ հրդեհը մարել են փրկարարները։ Այս պահի դրությամբ օջախներ դեռ կան, ամեն դեպքում հույս հայտնեց մինչեւ օրվա կեսը երեւի կհաջողվի Ճամբարակի բնությունը փրկել ու խուսափել Տավուշի անտառները հրդեհելու մեծ ռիսկից։

Ռոբերտ Օհանյանը նաեւ հաստատեց, որ հրդեհը 80 կմ երկայնքով տարածվել է չքաղած արոտավայրերում ու չի բացառում նաեւ հակառակորդի կողմից մարդկային գործոնով բռնկումը, թեւ չի ուզում հավատալ հին ձեռագիր ունեցող ալիեւյան սադրանքին, երբ այրում էին Արցախի Սուրենի արտերը։

Ամեն դեպքում հաստատում էր, որ բավական մեծ վնաս է կրել բնությունը, կենդանական աշխարհն էլ իր հերթին, ինչը դեռ կհաշվարկվի։

Իսկ ինչու չեն մարել ավելի վաղ, ինչու էր այդքան լայնամասշտաբ տարածվել կրակը, իր պատճառաբանությունն այն էր, որ ոչ թե թերացել են ՆԳՆ փրկարարները, այլ ռելիեֆը այնպիսին է, որ չեն կարողացել ամեն տեղ հրշեջները հասնել ու կրակի դեմն առնել, որ 70-80 կմ կյանքով խոտածածկ բնությունը կրակը չլափի։Լ

Ուղղաթիռ օդ չի բարձրացել, այս նկատառումին արձագանքեց, թե վախեցել են միգուցե կրակոցներով սադրանքներ լինեին, խուսափել է պետությունը գնալ այդ քայլին։

Իհարկե տեղի բնակիչներից եմ ստացել մարած հրդեհի նկարները, ու իրենք հերքում են թե՛ ՆԳՆ-ի, թե՛ իմ եւ թե՛ տեղի պաշտոնյաին` ասելով, որ կրակն ինքն իրենով է մարել տեղ-,տեղ ու բնակիչների ուժերով, որովհետեւ տարածքը մաքրած է եղել բոցը տարածվելու ուժ չի ունեցել։

Առաջին տեսանյութ տարածող աղջիկն ասում է, որ փրկարարները տեղ-տեղ են աշխատել ու քիչ են եղել իրականում, թերեւս այդ պատճառով ի վիճակի չեն եղել դեմն առնել ու այսքան ահռելի մասշտաբների է հասել։

Ամեն դեպքում 1 շաբաթ առաջ սկսված կրակից ասում են օջախներ են մնացել, որ կմարեն այսօր»։