Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ճամբարակի բնակելի շենքում գազի պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, տուժածներինը` 11-ի:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ նրանցից երեքը կտեղափոխվեն Երևանի բուժկենտրոններ, տուժածների վիճակը գնահատվում է միջին և բավարար:
ՀՀ ներքին գործերի փոխնախարար, փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը «Մեդիահաբին» տված հարցազրույցում հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել երրորդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքի պատճառով:
«Շենքը 44 բնակարան ունի, որոնցից 33-ը համարվում են բնակելի: Հաստատվել է երեք մահ, ևս երկու քաղաքացիների որոնումները շարունակվում են», – ասել է Ցուցուլյանը:
Նրա խոսքով՝ շենքի մի մասը` 4-րդ հարկից մինչև առաջին հարկ փլուզվել է:
Միևնույն ժամանակ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ անձամբ էր ճանաչում բոլոր երեք մահացած կանանց, նրանք 1937, 1949 և 1935 թվականի ծնունդ էին։ Տուժածների թվում չորս անչափահաս կա։
«Մարզպետարանը աշխատանքներ է տանում գույքի գնահատման ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում բոլորին կկարողանանք տեղավորել», – ասել է նա։