կարևոր
1507 դիտում, 2 ամիս առաջ - 2022-12-01 17:49
Հասարակություն

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածները ՌԴ քաղաքացիներ են

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածները ՌԴ քաղաքացիներ են

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածները ՌԴ քաղաքացիներ են, օդաչուներ։

«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած երկու անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- գրել է Կոստանյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում` կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել։