|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի Իվանովոյի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել պլանային թռիչքի ժամանակ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Ինքնաթիռում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր: Ենթադրաբար, նրանք բոլորը զոհվել են:
«Ներկայումս մոտակայքում գտնվող բնակչության կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Իվանովոյի շրջանի ղեկավար Սերգեյ Նիզովը VKontakte սոցցանցի իր էջում։
Ռազմափոխադրական Իլ-76 ինքնաթիռի կործանման վայր է մեկնել հանձնախումբ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Նիզովը հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ խումբ և հատուկ տեխնիկա: