|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անտառային հրդեհները, որոնք մոլեգնում են ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում, մեծ վնաս են հասցրել երկրի ամենախոշոր աստղադիտարանին: Դրա գլխավոր հեռադիտակը, սակայն, հաջողվել է փրկել կրակից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հրդեհը մոտեցել է աստղադիտարանին երեկ երեկոյան: Աստղադիտարանի բոլոր աշխատակիցներին հասցրել են տարհանել մոտակա քաղաք: Կրակի դեմ պայքարել են ավելի քան 60 հրշեջներ, սակայն նրանց աշխատանքը դժվարացրել է ուժեղ քամին:
Աստղադիտարանում եղել է 10 հեռադիտակ, որոնցից մեկն ամենահզորն է Ավստրալիայում: