|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ շփման անցկացման հարցը օրակարգում է, անհրաժեշտ է ապահովել բովանդակալից զրույց։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ես ոչինչ չէի բացառի։ Առաջնորդների հաջորդ շփման անցկացման հարցն օրակարգում է։ Մենք պետք է ապահովենք նման շփման իմաստալից բովանդակությունը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հեռանալ այն շրջանակներից, որոնք համաձայնեցվել են Անքորիջում առաջնորդների կողմից։ Ամերիկացիները լավ են հասկանում մեր այդ մոտեցումը», - ասել է Ռյաբկովը «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան, անշուշտ, կցանկանար ակնկալել, որ ԱՄՆ վարչակազմը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի առաջնորդների շփման նախադրյալները հասունանան: