|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ։
«Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 123-րդ հոդվածը կիրառելու նպատակով Մասուդ Փեզեշքիանը Կենտրոնական բանկին տեղեկացրել է «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 58-րդ հոդվածի (a) կետի փոփոխության ուժի մեջ մտնելու մասին», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հրապարակված տեքստի համաձայն՝ ռիալը կմնա որպես ազգային արժույթ։ Թոմանը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները աջակցություն չեն ստացել։