|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել է ԱՀ պաշտպանության բանակի 1 զինծառայող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 11 զինծառայող:
«Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 10 զինծառայող: «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 7 պահեստազորային՝ հետմահու եւ ԱՀ պաշտպանության բանակի 19 զինծառայող: