կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 16:41
Հասարակություն

Ողբերգական դեպք՝ Ջրվեժում․ «Անուշիկ» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Ջրվեժում․ «Անուշիկ» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի 2 տեղակալների գլխավորությամբ։

Ոստիկանության Գառնիի բաժնից ահազանգել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։