|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները բազմիցս փորձել են ազդել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա: Այդ մասին Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի` հատուկ հրահանգների մասով դեսպան Իգոր Բրատչիկովը:
Նրա խոսքով` նման փորձեր ձեռնարկվել են 20 տարվա ընթացքու,մ և մինչև վերջին պահը նրանք փորձել են իրենց շահերը առաջ տանել:
Հիշեցնենք, որ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է օգոստոսի 12-ն` ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից: Փաստաթղթում նշվում է, որ ջրային մակերեսը ընդհանուր օգտագործման է մնում, իսկ հատակը կիսվում է մերձկասպյան երկրների միջև: