կարևոր
928 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-23 12:28
Տարածաշրջան

Ուկրաինան այնպիսի վիճակում է, որ չի կարող ո՛չ շարունակել, ո՛չ ավարտել պատերազմը. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Ուկրաինան այնպիսի վիճակում է, որ չի կարող ո՛չ շարունակել, ո՛չ ավարտել պատերազմը. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Ուկրաինան այսօր այնպիսի վիճակում է, որ չի կարող ո՛չ շարունակել, ո՛չ էլ ավարտել պատերազմը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը։

«Հենց սա էին ցանկանում, որ տեղի ունենար նաև մեզ հետ, որպեսզի մենք ընտրության հնարավորություն չունենայինք և կանգնեինք երկու վատ ընտրության առջև»,- ասել է Պապուաշվիլին։

Ըստ նրա, երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զգուշավոր քաղաքականություն էր վարում, երբ «արտաքին ուժերն ու ներքին ընդդիմությունը կամ ՀԿ-ները մեզ ներքաշում էին պատերազմի մեջ, քանի որ դառը փորձից գիտենք, թե ինչպես են ավարտվում նման պատերազմները»։

«Երբ արտաքին ուժերն ու ներքին ընդդիմությունը կամ ՀԿ-ները մեզ դեպի պատերազմ էին քաշում, մենք ասացինք, որ «ո՞վ, եթե ոչ վրացիները, լավ գիտեն՝ ինչպես են սկսվում նման պատերազմները և, որ ամենակարևորն է, շատ լավ ու դառը փորձով գիտենք, թե ինչպես են ավարտվում դրանք», ուստի մեր իշխանությունները հատկապես զգույշ էին, քանի որ կանգնած էինք նման կործանարար պատերազմի եզրին։ Ի պատասխան դրան՝ մենք տեսանք, թե ինչպես են կեղծորեն կուրծք ծեծում, ինչպես նաև տեսանք կեղծ հերոսություն համակարգչային ստեղնաշարի մոտ, երբ ոմանք չէին գիտակցում, թե ինչ վտանգներ էր պարունակում Վրաստանում նման հիստերիայի տարածումը։

Ծանր իրավիճակ է, այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Ուկրաինան այսօր այնպիսի վիճակում է, որ չի կարող ո՛չ շարունակել, ո՛չ ավարտել պատերազմը։ Սա մեծ մարտահրավեր է՝ դժվար է և՛ շարունակել պատերազմը, և՛ ավարտել այն, քանի որ բոլոր այդ զարգացումներն ու պատերազմը փակուղի են մտել։ Զելենսկու հայտարարությունը հաստատում է դա՝ պետք է ընտրություն կատարել երկու վատ տարբերակից։ Հենց սա էին ցանկանում, որ տեղի ունենար նաև մեզ հետ, որպեսզի մենք ընտրության հնարավորություն չունենայինք և կանգնեինք երկու վատ ընտրության առջև»,- հայտարարել է Պապուաշվիլին։