Միասին կարող ենք
կարևոր
1534 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 22:03
Տարածաշրջան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե ո՞րոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։ Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչները այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են, որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։

Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը կհասկանան, որ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտսնգավոը։ Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։

Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է»,-գրել է նա։