կարևոր
1456 դիտում, 9 ժամ առաջ - 2025-12-07 14:47
Քաղաքական

ՀՅԴ ամենահին քաղաքական ուժերից մեկն է և երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից. Միրոնով

ՀՅԴ ամենահին քաղաքական ուժերից մեկն է և երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից. Միրոնով

«Արդար Ռուսաստան» սոցիալիստական քաղաքական կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ-ին 135 ամյակի առթիվ, որում ասվում է.

««Արդար Ռուսաստան» սոցիալիստական քաղաքական կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ, Ձեր կուսակիցներին և ընկերներին Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ։

Ձեր կուսակցությունը ամենահին քաղաքական ուժերից մեկն է և երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից։

«Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան» կարգախոսին հավատարիմ՝ Դուք զգալի ներդրում եք ունենում Ձեր հայրենակիցների անվտանգության և բարեկեցության ապահովման, ինչպես նաև հայկական պետականության պահպանման գործում։ Մեր կուսակցությունների միջև սերտ գործնական և բարեկամական կապերը, առանց չափազանցության, միջկուսակցական հաջող համագործակցության փայլուն օրինակ են, որը, վստահ եմ, կշարունակի նպաստել ռուս-հայկական լիարժեք հարաբերությունների վերականգնմանը և զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Անքակտելի հոգևոր և մշակութային կապերը, ընդհանուր հերոսական անցյալը, անկասկած, թույլ կտան մեզ հաղթահարել ներկա ժամանակաշրջանի մարտահրավերները և շարունակել մեր փոխշահավետ համագործակցությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր կուսակցական ընկերներին քաջառողջություն, անսպառ էներգիա և շարունակական հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի:

Հարգանքով` Ս.Մ. Միրոնով»: