|
Փոխարժեքներ
03 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրել է.
«Նոր աչքովս ընկավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան խոսքը իմ և իր հայրենի Իջևանի տարածքում գտնվող Սպիտակ լճի խնդրի հետ կապված։ Ասել, որ դա կարևոր խնդիր է, նշանակում է ոչինչ չասել։ Վերջապես քաղաքական ուժերից մեկը ուշադրություն դարձրեց այդ ռազմավարական խնդրին։ Ինչ հարց է լուծելու Սպիտակ լճի վերականգնումը?
1. Աղստև գետի ջրի ամբարում։ Ղազախի ջրամբարի մակարդակի վրա մենք ունենում ենք հսկայկան ազդեցություն' վերահսկելով ողջ Ղազախի և Աղստֆայի շրջանները։ Սրանով ոչ միայն ոռոգելի են դառնում լճից ներքև ընկած հողատարածքները, այլև համապատասխան պոմպերի տեղադրման պարագայում ոռոգելի են դառնում նաև Գանձաքար գյուղի հողերը։ Ի դեպ Գանձաքար գյուղի հետ մոտ ազգակցական կապեր ունի նաև մյուս խոշոր ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը և զարմանալի է, որ լճի վերականգնման հարցն ընդգրկված չէ Իջևանի զարգացման նրանց ծրագրում, կամ ես չեմ հանդիպել։
2. Սպիտակ լիճը կրող է դառնալ հրաշալի տուրիստական կենտրոն և ափերը հնարավոր է վերածել նաև լողափերի' դրանով նպաստելով նաև տեղում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։
3. Լճի վերակառուցումը դրական կերպով կարող է անդրադառնալ նաև ողջ Իջևանի կլիմայի վրա։ Շրջանի կլիման աստիճանաբար դառնում է չորային' դրանից բխող բացասական հետևանքներով»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը տեսանյութ էր հրապարակել՝ գրելով.
«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:
Մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակներով։
Տեսանյութում ներկայացրել եմ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմիխիթար վիճակը: Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր»։