|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմնախնդրին հատուկ ուշադրություն է դարձնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհարժեշտ է սահմանի արագ սահմանազատում իրականացնել:
«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն դարձնել։ Սա հարց է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), այլև նրա օգնական Օ’Բրայենը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ շփվելով համապատասխան զրուցակիցների հետ»,- եզրափակել է խոսնակը։