|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաշինգտոնը հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ երկու կողմերի հետ համակարգմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությանը։
«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի (խմբ.`ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական) հետ համակարգմամբ», - ասել է Պատելը ճեպազրույցի ընթացքում։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու համար Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, Վեդանտ Պատելը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան։