|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվան ահռելի քանակությամբ կապեր ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և դա հաշվի չառնելն անհնար է:
«Անկասկած մենք բոլորս բավականին բարդ իրավիճակում ենք»,-շեշտել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի կարող կողքից հետևել իր համար մոտ երկրների միջև խնդիրներին և հակասություններին, ու պատրաստ է աջակցել դրանց խաղաղ լուծմանը:
«Ընդհանուր առմամբ, մենք, անկասկած, հետաքրքրված են, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ և կայուն զարգացող տարածաշրջան: Անկասկած դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների աներկբա իրագործումն է: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում այդ պայմանավորվածությունների հետևաողական իրագործման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման»,- եզրափակել է ՌԴ նախագահը: