Միասին կարող ենք
կարևոր
718 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 16:18
Աշխարհ

Բոլոր ժամանակներում Իսրայելի և ԱՄՆ-ի հիմնական հոգսն է եղել ոչ մի կերպ թույլ չտալ արաբների միավորումը․ Գրիգոր Բալասանյան

Բոլոր ժամանակներում Իսրայելի և ԱՄՆ-ի հիմնական հոգսն է եղել ոչ մի կերպ թույլ չտալ արաբների միավորումը․ Գրիգոր Բալասանյան

Մերձավոր Արևելքում միշտ և բոլոր ժամանակներում Իսրայելի և նրա կամակատար ԱՄՆ-ի հիմնական հոգսն է եղել ոչ մի կերպ թույլ չտալ արաբների միավորումը։ 22 արաբական երկիր 370 միլիոն բնակչությամբ, բայց անմիաբան։ Այս մասին գրում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։

«Արաբների մասնատումը մի քանի փուլ է անցել։ Վերջին, վճռական ճակատամարտը սկսվեց 2003թ, երբ ամերիկա-իսրայելական ուժերը մտան Իրաք՝ վերջ դնելով Սադդամ Հուսեյնի իշխանությանը և սկսելով Իրաքի թալանը։ Հաջորդ խոշոր հարվածը Սիրիան էր, որտեղ վերջ դրվեց Ասադների իշխանությանը։ Լիբիան չեմ նշում, քանի որ այնտեղ տեղի ունեցածը արաբական միասնության հետ կապ չուներ, ուղղակի Ֆրանսիայի նախագահ Սարկոզին մի օր որոշեց "գցել" Քադդաֆիին և չվերադարձնել 300 միլիոն եվրո պարտքը, որը վերցրել էր ֆրանսիական ընտրություններում ծախսելու համար։ Իրաքը և Սիրիան պատահական թիրախ չէին։

Այս երկու պետություններում մինչև նրանց ոչնչացումը իշխում էր ԲԱԱՍ՝ արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը, որն իր գաղափարախոսության մեջ ներառում էր արաբական ազգայնականությունը, սոցիալիզմը և հակաիմպերիալիզմը։ Վերջնական նպատակը միասնական համաարաբական պետության ստեղծումն էր։ Եթե դա տեղի ունենար, ամերիկացիները և հրեաները բուբլիկի օղակ կստանային, այլ ոչ թե արաբական նավթը։ Ինչպես ասում են անձնական ոչինչ, ուղղակի բիզնես»։