կարևոր
694 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-25 23:41
Հասարակություն

Լռության րոպե՝ ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի

Լռության րոպե՝ ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի

Փյունիկ-Արարատ Արմենիա խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։

Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25.11.2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրը, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են մեկ րոպե լռությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ի երեկոյան։ Նա 99 տարեկան էր։ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանի խոսքով՝ ֆուտբոլի լեգենդը հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին՝ վատառողջության պատճառով, և այնտեղ մնացել է երեք օր։

2025 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ֆուտբոլիստին շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում։

Իր կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» հետ չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ ակումբի կազմում խփելով ռեկորդային 160 գոլ։ Նա նաև դարձել է օլիմպիական չեմպիոն Խորհրդային հավաքականի հետ։ Սիմոնյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացավ 1959 թվականին։