|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլեւ՝ դրսում, քանի որ Ն․ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ղեկավարները:
Կարծես թե Արթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա, ու դրանում նրանք տեսել են «փափուկ ուժի» դրսեւորում: Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակ հպարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններին:
Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից, եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն մերձիշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ»: