|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտնի խորհրդային ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել սոցիալական ցանցերի իր էջում։
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում օլիմպիական ֆուտբոլի չեմպիոն և ականավոր գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ, ով ապրեց մինչև 99 տարեկան հասակը»,-ասվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ի երեկոյան։ Նա 99 տարեկան էր։ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանի խոսքով՝ ֆուտբոլի լեգենդը հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին՝ վատառողջության պատճառով, և այնտեղ մնացել է երեք օր։
2025 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ֆուտբոլիստին շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում։
Իր կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» հետ չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ ակումբի կազմում խփելով ռեկորդային 160 գոլ։ Նա նաև դարձել է օլիմպիական չեմպիոն Խորհրդային հավաքականի հետ։ Սիմոնյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացավ 1959 թվականին։