|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Բրազիլիայի նախագահին՝ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները բրազիլացի մեծագույն ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ: Էդսոն Արանտես դո Նասիմենտոն բրազիլացի ժողովրդի նշանավոր զավակն էր: Նրա տաղանդի, յուրահատուկ վարպետության, գեղեցիկ, գրավիչ խաղի շնորհիվ ֆուտբոլը դարձել է աշխարհի միլիոնավոր մարդկանց, այդ թվում Ռուսաստանի սիրելի սպորտաձեւը»,- նշվում է հեռագրում։
Պուտինը նշել է, որ իրեն բախտ է վիճակվել անձամբ շփվել Պելեի հետ, եւ նա հավերժ կպահի նրա մասին ամենաջերմ հիշողությունները։