|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում հայտարարվում է լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
«Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել», - նշված է հաղորդագրության մեջ: