|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
UEFA-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն ) տեղեկացրել է, որ 2016թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչի հանդիպումների ժամանակ չի հայտարարվելու լռության րոպե՝ կապված Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ինչպես փոխանցում է թուրքական «Yenisafak» լրատվամիջոցը, UEFA-ի այդ որոշումն առաջացրել է ֆուտբոլասերների դժգոհությունը: Նրանք հունիսի 30-ին իրենց բողոքն են հայտնելու տեղի ունենալիք Լեհաստան-Պորտուգալիա մրցախաղի ժամանակ:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո նույն UEFA-ն որոշում էր կայացրել, որ ֆուտբոլային հանդիպումներից առաջ 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվի ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներին:
Նշվում է, որ երկրպագուներն իրենց բողոքն արտահայտելու են ծափահարություննների միջոցով: