կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 10:55
Աշխարհ

Մարսելում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի

Մարսելում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի

Ֆրանսիան ցնցված է Մարսելում կատարված հերթական աղմկահարույց սպանությունից: Մոտոցիկլետավոր հանցագործը սպանել է Olympique Marseille ֆուտբոլային ակումբի որդուն` Ադրիեն Անիգոյին` նրա գլխին կրակելով: Անիգոն դարձել է Մարսելում ավազակային հարձակումների 15-րդ զոհն այդ տարվա ընթացքում. տեղեկացնում է mignews.com-ը:

 

Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը քաղաքական գործիչներին կոչ է արել մոռանալ թշնամանքի մասին եւ «ազգային պակտ» ստորագրել մարսելյան ավազակների դեմ պայքարելու համար: Նա նաեւ խոստովանել է, որ հեշտ լուծումներ չեն լինի. Մարսելում միահյուսվել են գործազրկությունը, աղքատությունը եւ հյուսիսաֆրիկյան երկրներից սերած  մարգինալացված խոշոր համայնքը:

 

Ընդդիմադիր UMP կուսակցությունը իշխանություններին մեղադրում է անգործության մեջ եւ պահանջում արտակարգ դրություն հայտարարել քաղաքում ու իշխանություններին ավազակության դեմ պայքարի հատուկ լիազորություններով օժտել: Կառավարությունը մերժում է նման արմատական որոշումը եւ մտադիր է Մարսելը անվտանգության 2 գոտու բաժանել:

 

Մինչդեռ ավազակային հարձակումները Մարսելում շարունակվում են, եւ ավազակների նախընտրելի զենքը Կալաշնիկովի ինքնաձիգն է, որը Ֆրանսիայի տարածքում մեծ քանակությամբ հայտնվել է բալկանյան պատերազմից ավարտից հետո: