կարևոր
739 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-25 10:18
Հասարակություն

Համալիրում կազմակերպված միջոցառմանը մոռացել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. «Հրապարակ»

Համալիրում կազմակերպված միջոցառմանը մոռացել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական ապարատի հազարավոր ծառայողների պարտադրաբար Համալիր բերելու եւ «մասսովկա» ցույց տալու փաստն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանն իրականում տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով եւ փորձում է ցույց տալ, որ հանրության լայն զանգվածների աջակցությունն ունի»,- հարցրինք Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։

«Սխալվում եք, եթե մենք ուզենանք մարդ հավաքել, 40 հազար էլ կհավաքենք, հարցը դա չէ, պետք չէ պղտորել, խեղաթյուրել»: Բայց վերջին պատարագներին մենք տեսնում ենք, թե դուք ինչքան մարդ եք կարողանում հավաքել։ «Պատարագին մենք մարդ չենք  հավաքում»: Փաշինյանն ամեն այցից առաջ հայտարարում է, եւ դա որպես կոչ է ընկալվում։ «Լավ է անում, ասում է` ես գնում եմ, ուզում եք` եկեք, չեք ուզում` մի եկեք»։ Իսկ շաբաթ օրվա հավաքի նպատակը, ըստ Խաչատրյանի, «վարչապետն արդեն իր ելույթներում ասաց, թե որն է, այո՝ պետական ծառայողները պետք է հասկանան երկրի ռազմավարությունը, քաղաքականության ռազմավարական ուղղությունները եւ այլն։ Սա շատ ճիշտ հավաք էր, ու, ի հակադրումն Ձեր նշածի, պետծառայողներից շատերը շատ գոհ էին, իրենք հասկացել են, որ մասն են կազմում այս երկրի զարգացման պրոցեսներին, եւ իշխանությունը հաշվետու է իրենց առաջ, իսկ ով չի ուզել, հաստատ չի եկել»։

Ի դեպ, Համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաեւ իրավապահների, ուժայինների ներկայացուցիչները, մոռացել են միան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։