|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավաբանական օգնության նախարար Սոզար Սուբարին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում է ստախոսության մեջ` կապված Վահագն Չախալյանին ազատ արձակելու հետ:
Սուբարին լրագրողներին հայտնել է, որ Չախալյանն ազատ է արձակվել համաներմամբ, եւ նա պատիժ էր կրում այլ հանցագործությունների համար, ոչ թե` Սահակաշվիլիի հայտարարած. տեղեկացնում է Apsny.ge-ն:
«Այդ հոդվածներն են` զենքի անօրինական պահում, խուլիգանություն եւ հասարակական կարգի խախտում: Համաներումը տարածվել է այդ բոլոր` երեք հոդվածների վրա»,- ասել է նախարարը` հավելելով, թե հակառակ դեպքում` ինչո՞ւ Չախալյանին չեն դատել այլ հոդվածներով, եթե նա ոստիկանության բաժանմունք, վրացական եկեղեցի է ավերել, ներխուժել է համալսարան եւ հարձակվել է դատարանի վրա: